Մրցույթին կարող է մասնակցել Հաստատության տվյալ Թափուր տեղին ներկայացվող` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին պատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
դիմում (Ձև 1),
փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
անձնագրի պատճենը,
ինքնակենսագրություն (Ձև 4),
թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
մեկ լուսանկար` 3×4 չափի,
այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին,
2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,
3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,
4) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,
5) սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան և ուսումնական տարվա սկզբում ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս),
6) տեղեկանք՝ ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ նաև տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի դեպքում՝ նաև անհատական ուսուցման պլանը,
7) վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար,
8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),
9) սովորողի տեղափոխման թերթիկը` դպրոցից դպրոց տեղափոխվելիս (բացառությամբ ուսումնական տարվա սկզբում հիմնական դպրոցից ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս): Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,
10) հիմնական կրթության վկայականի բնօրինակը` 10-12-րդ դասարաններ ընդունվելիս,
11) սույն կարգի 18-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով սահմանված դեպքում` փաստաթուղթ զինկոմիսարիատից:
Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է՝
1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: